Նոր տեղեկություններ՝ Փարիզի կողմից Ուկրաինա ուղարկվող ռազմական կոնտինգենտի նախապատրաստման մասին․ Զախարովա
Մոտ 1,5 հազար հոգուց բաղկացած ֆրանսիացի զինվորականների խումբն ապրիլին կարող է մարտական պատրաստության բերվել՝ Ուկրաինա տեղափոխվելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. «Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս Փարիզի կողմից Ուկրաինա ուղարկվող ռազմական կոնտինգենտի նախապատրաստման մասին: Այդ նպատակով ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի հրամանատարությունը մարտի սկզբին հաստատել է մոտ 1500 հոգանոց գումարտակային մարտավարական խմբի կազմը։
Ակնկալվում է, որ ապրիլին խումբը կբերվի լիարժեք մարտական պատրաստության՝ օպերատիվ շտապելու Ուկրաինայի ռազմական գործողությունների թատերաբեմ»: