Նոր պատժամիջոցներ իրանական նավթի առևտրով զբաղվողների դեմ՝ ԱՄՆ-ից
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել յոթ կազմակերպությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական ապրանքների առևտրի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա հայտնել է, որ երկու նավ ճանաչվել են որպես «արգելափակված սեփականություն»:
՛՛Նախագահը մտադիր է առավելագույն ճնշման արշավի շրջանակներում Իրանից նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում՝ Չինաստան, հասցնել զրոյի՛՛,-ասել է Ռուբիոն։
Ռուբիոն վստահեցրել է, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է եկամուտներ ստանալ նավթի վաճառքից՝ ՛՛ապակայունացնող և ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու համար՛՛, ԱՄՆ-ն կշարունակի քայլեր ձեռնարկել Իրանի և պատժամիջոցներից խուսափող նրա գործընկերների դեմ։