ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր օֆշորային սկանդալ ադրբեջանի նախագահի դուստրերի մասնակցությամբ  

Նոր օֆշորային սկանդալ ադրբեջանի նախագահի դուստրերի մասնակցությամբ  

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերը՝ Արզու և Լեյլա Ալիևաները 2015-2016 թթ. մալթիական Pilatus բանկից 14.9 մլն եվրո են փոխանցել Դուբայում գործող Palma Consulting DMCC ընկերությանը, հայտնում է Malta Today-ը։

Փոխանցումները կատարվել են 3 տարբեր գործարքների միջոցով մալթիական բանկում բացված Sahra FZCO ընկերության հաշվեհամարից:

Այդ ընկերությունը պատկանում է Ալիևաներին և գործում է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ինչպես նախորդ անգամ, այս դեպքում էլ փոխանցումների վերաբերյալ մանրամասներն ի հայտ են եկել լրագրող Դաֆնե Կարուանա Գալիսիայի հետաքննության արդյունքում: Վերջինս պարզել է նաև, որ նույն ընկերության նույն բանկի հաշվեհամարից ևս 1 մլն դոլար է փոխանցվել պանամական Egrant Inc օֆշորային ընկերությանը:

  • Կիսվել: