հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նման երկիր այլևս չկա. Մեդվեդևը մեկնաբանել է Պուտինի և մյուս ռուս պաշտոնյաների՝ Մոլդովա մուտք գործելու արգելքը

Նման երկիր այլևս չկա. Մեդվեդևը մեկնաբանել է Պուտինի և մյուս ռուս պաշտոնյաների՝ Մոլդովա մուտք գործելու արգելքը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ՌԴ  պաշտոնական ներկայացուցիչների՝ Մոլդովա այցելությունների արգելքին՝ ասելով, որ ոչ ոք չի պատրաստվում գնալ այնտեղ, և որ նման երկիր «այլևս չկա»։

«Ռեչան անունով մի խորհրդավոր արարած (Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչան-Tert.am) ասաց, որ ո՛չ Ռուսաստանի նախագահը, ո՛չ էլ ռուս պաշտոնյաները չեն կարողանա մտնել իր երկիր՝ Մոլդովա: Դե, նախևառաջ, ոչ ոք հիմա չի պատրաստվում այնտեղ գնալ: Գուցե ավելի ուշ: Եվ երկրորդ՝ նման երկիր այլևս չկա»,- գրել է քաղաքական գործիչը թելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ տեղի կառավարիչները «երկիրը վաճառել են Ռումինիային», հետևաբար, ըստ Մեդվեդևի, իմաստ չունի նրանց հետ խոսել՝ «թող ժողովուրդը զբաղվի նրանցով»։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մոլդովայի իշխանությունները կազմել են Ռուսաստանից պաշտոնյաների ցուցակը, որոնց մուտքը Մոլդովա արգելված է։ Նրանց թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

  • Կիսվել: