շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նիդեռլանդները սառեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի 633 միլիոն եվրոյի ակտիվները

Նիդեռլանդները սառեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի 633 միլիոն եվրոյի ակտիվները

Նիդեռլանդները ներկա պահին սառեցրել է ռուսական եւ բելառուսական ակտիվները՝ 633 մլն եվրո ընդհանուր գումարով։ Այս մասին տեղեկացրել է Volkskrant թերթը՝ հղում կատարելով Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրուին։

Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին տերերին չեն կարող հանձնվել նաեւ 20 նավ եւ 6 ինքնաթիռ, քանի որ դրանց տերերը պատժամիջոցների տակ են։

«Եվ կառավարությունը ոչ մի ցուցում չունի, որ խոշոր չափերի ակտիվները դուրս են բերվում այլ երկրներ»,- ավելացրել է թերթը։

Ավելի վաղ Նիդեռլանդները  նախկին արտգործանախարար Սթեֆ Բլոկին նշանակել էր Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վերահսկման համակարգող։ Նրա պարտականություններից է համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների եւ կազմակերպությունների գործունեության համակարգումը՝ ռուսական ակտիվների սառեցման, ֆինանսական գործարքների արգելման եւ շարժական ու անշարժ գույքի առգրավման ուղղությամբ։ 

  • Կիսվել: