երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիդերլանդներում տեղի ունեցած ընտրություններում հաջողություն են գրանցել ծայրահեղ աջակողմյանները

Նիդերլանդներում տեղի ունեցած ընտրություններում հաջողություն են գրանցել ծայրահեղ աջակողմյանները

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտահերթ ընտրություններում առաջին տեղում «Ազատություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունն է։

Ըստ ԶԼՄ-ների՝ այն կարող է երկու անգամ ավելի շատ մանդատ ստանալ, քան ունի ներկայիս խորհրդարանում:

Նշվում է, որ քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Ազատություն» կուսակցությունը հավաքում է ձայների 23,5 տոկոսը, ինչը խորհրդարանի ստորին պալատում կապահովի 150 տեղերից 37-ը։

Ըստ վերլուծաբանների՝ ձախ Կանաչներ-Լեյբորիստական կուսակցություն դաշինքը ստանում է քվեների 15.5 տոկոսը, գրեթե նույնքան կստանա «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությանը։

Ամռանը Նիդերլանդների կառավարությունը փլուզվել է այն բանից հետո, երբ չի կարողացել համաձայնության գալ ներգաղթը սահմանափակելու վերաբերյալ:

  • Կիսվել: