երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նիդերլանդների խորհրդարանն իր կառավարությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ հակամարտության դադարեցման համար

Նիդերլանդների խորհրդարանն իր կառավարությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ հակամարտության դադարեցման համար

Նիդերլանդների խորհրդարանը այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է անում ԼՂ պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։

 

 

  • Կիսվել: