հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նեթանյահուն է հավանություն տվել Լիբանանում փեյջերների օպերացիային. Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղար

Նեթանյահուն է հավանություն տվել Լիբանանում փեյջերների օպերացիային. Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելն է Լիբանանում իրականացրել փեյջերների օպերացիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Francepress-ին տված հյարցազրույցում Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղար Օմեր Դեստրին հայտարարել է, որ Նեթանյահուն է հավանություն է տվել «Հեզբոլլահ» շարժման վրա սեպտեմբերյան հարձակմանը, որի ընթացքում Լիբանանի ողջ տարածքում պայթել են կապի հարյուրավոր սարքեր:

«Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է, որ Լիբանանում փեյջերների օպերացիան իրականացնելու թույլտվություն է տվել»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների պայթեցում: Պաշտոնական տվյալներով ՝ զոհվել է 37 մարդ, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է: «Հեզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատու հայտարարել են Իսրայելին:

  • Կիսվել: