չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նեթանյահուն ասել է, որ Գազայում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման

Նեթանյահուն ասել է, որ Գազայում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման, գործողությունը կշարունակվի մինչև հաղթանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ուզում եմ, որ դուք էլ իմանաք մի բան՝ առանց պատանդների վերադարձի հրադադար չի լինի, թող դա ընդհանրապես վերանա խոսույթից։ Մենք սա ասում ենք մեր թշնամիներին և մեր ընկերներին։ Մենք կշարունակենք պայքարել այնքան, մինչև չհաղթենք նրանց, մենք այլընտրանք չունենք: Կարծում եմ, որ այսօր բոլորը դա հասկանում են», - ասել է Նեթանյահուն ռազմաօդային ուժերի բազաներից մեկում զինվորականների առջև:

  • Կիսվել: