Թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի: Այս մասին տեղեկացնում է Haaretz-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ»։
Նշվում է նաև, որ Նեթանյահուն ընդգծել է ՀԱՄԱՍ-ի զինաթափման անխուսափելիությունը՝ կա՛մ ռազմական, կա՛մ խաղաղ ճանապարհով։


