երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նեթանյահուի գրասենյակը հերքում է՝ Եգիպտոսը չի նախազգուշացրել ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին

Նեթանյահուի գրասենյակը հերքում է՝ Եգիպտոսը չի նախազգուշացրել ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է լուրերն առ այն, որ Եգիպտոսն իբր նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին երկրի վրա հարձակվելու՝ ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը կառավարության կազմավորումից ի վեր երբեք չի հանդիպել Եգիպտոսի հետախուզության ղեկավարի հետ։

Ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Եգիպտոսը, որը հաճախ միջնորդ է ծառայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, նախազգուշացրել էր իսրայելցիներին ՀԱՄԱՍ-ի գործողության վերաբերյալ:

 

  • Կիսվել: