երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նեթանյահուի դեմ երեք գործերով լսումները վերսկսվել են

Նեթանյահուի դեմ երեք գործերով լսումները վերսկսվել են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Ավիվի շրջանային դատարան, որտեղ վերսկսվել են լսումները երեք գործերով՝ կաշառակերություն, խարդախություն և հանրային վստահության խախտում: Այս մասին տեղեկացնում է Channel 12-ը։ 

Նշվում է, որ այս մեղադրանքները Նեթանյահուին առաջադրվել են 2019 թ.։

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուի դեմ առաջադրված առաջին մեղադրանքը կապված է իսրայելական հեռուստաալիքներից մեկի համար մի քանի հարյուր միլիոն դոլարի հնարավոր կաշառքի հետ՝ լրատվամիջոցների կողմից բարենպաստ լուսաբանման դիմաց: Երկրորդը վերաբերում է վարչապետի և թերթերից մեկի հրատարակչի միջև ենթադրվող դավադրությանը։ Երրորդ մեղադրական եզրակացության համաձայն՝ Նեթանյահուն հովանավորչության դիմաց թանկարժեք նվերներ է ստացել պրոդյուսեր Առնո Միլչանից և միլիարդատեր Ջեյմս Փաքերից։

Նեթանյահուն բոլոր մեղադրանքները հերքում է:

  • Կիսվել: