Նեպալում անկարգությունների հետևանքով 34 զոհ կա
Նեպալում առնվազն 34 մարդ է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել սեպեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Khabarhub-ը:
Նշվում է, որ Նեպալի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1338 մարդ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները: Ցուցարարները հրկիզել են պետական հիմնակությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։
Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին իշխանությունները վերացրել են սոցիալական ցանցերի արգելքը։ Սեպտեմբերի 10-ին Gen-Z շարժման ներկայացուցիչները հանդիպել են Նեպալի բանակի շտաբի պետ Աշոկ Ռաջ Սիգդելի հետ՝ քննարկելու ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը։ Ժամանակավոր կաբինետի ղեկավարի պաշտոնում հավանություն է տրվել Նեպալի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիի թեկնածությանը, որն էլ հայտնել է, որ պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը:


