շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նեդ Փրայսը կլքի Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը

Նեդ Փրայսը կլքի Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մարտի 17-ին կլքի պաշտոնը և կաշխատի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անմիջական ենթակայության տակ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը։

Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը

Բլինքենն իր հայտարարության մեջ հաստատել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի փոփոխությունը։

Նեդ Փրայսը ասել է, որ նոր պաշտոնն իրեն հետ է տանում այնտեղ, որտեղ սկսվել է իր կարիերան։ Նա  նախկիում եղել է Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) և նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

  • Կիսվել: