երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել «Ամոքիր իմ վշտերը» եկեղեցում. Ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները

Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել «Ամոքիր իմ վշտերը» եկեղեցում. Ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները

Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Մարինոյի Աստվածածնի «Ամոքիր իմ վշտերը» սրբապատկերի եկեղեցում:

Ըստ meduza.io-ի՝ արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և ԵՄ մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։

Վերջին հրաժեշտը տալու են եկել նաև Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը, ըդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նադեժդինն ու Եկատերինա Դունցովան, որոնց ՌԴ ԿԸՀ-ն չի գրանցել որպես նախագահական ընտրությունների թեկնածուներ։

Եկեղեցի մտնել թույլ են տվել միայն հարազատներին ու ընկերներին։ Հուղարկավորության արարողությունից հետո քաղաքական գործչի դիակով դագաղը դուրս է բերվել եկեղեցուց և կտեղափոխվի գերեզմանատուն։ Հուղարկավորության արարողությունը տևել է 20 րոպեից էլ քիչ:

Եկեղեցու տարածքը շրջափակված է մետաղյա պարիսպներով։ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկացողների շարանը ձգվել է ավելի քան մեկ կիլոմետր։

Ցանկապատի շուրջ կանգնած մարդիկ պարբերաբար վանկարկում են «Նավալնի» և «Մենք չենք ների»: Եկեղեցու հարևանությամբ գտնվող դպրոցի աշակերտները նույնպես պատուհաններից բղավում են Նավալնիի անունը, հաղորդում են Mediazona-ի և Sirena-ի թղթակիցները։

Հուղարկավորության արարողությունից հետո Նավալնիի մարմինը կտեղափոխվի Բորիսովսկոյե գերեզմանատուն։ Գերեզմանը, որում կհուղարկավորեն քաղաքական գործչին, գտնվում է հենց գերեզմանատան մուտքի մոտ։
Нет описания.



 
 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: