կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ և դա ամեն օր ապացուցում է. Պեսկով

ՆԱՏՕ-ն թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ և դա ամեն օր ապացուցում է. Պեսկով

ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ և դա ամեն օր է ապացուցում: Բնականաբար, մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ուկրաինային արևմտյան արդիական սպառազենի նոր խմբաքանակ տրամադրելու մասին ՆԱՏՕ-ի ղեկավարների հայտարարություններին:

Պեսկովը, մասնավորապես, ասել է. ՛՛Գաղտնիք չէ, որ մեր զինծառայողներն առաջնագծում օտարերկրացի վարձկանների լեզուներ են լսում: Արդյոք սա կփոխի՞ իրադարձությկունների ընթացքը: Ո՛չ, չի՛ փոխի: Կրկնում ենք՝ սա կարող է միայն երկարաձգել հակամարտությունը և ուկրաինացի ժողովրդի տառապանքները, բայց իրադարձությունների ընթացքը փոխել չի կարող՛՛:

 

  • Կիսվել: