հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն քնում է և արթնանում Ռուսաստանի մասին մտածելով․ Մեդվեդև

ՆԱՏՕ-ն քնում է և արթնանում Ռուսաստանի մասին մտածելով․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կտրականապես համաձայն չէ Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարության հետ։ Ըստ Մեդվեդևի՝ ՆԱՏՕ-ն քնում է և արթնանում Ռուսաստանի մասին մտածելով։

Ավելի վաղ Մակրոնը Opinion-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը կրել է «աշխարհաքաղաքական պարտություն», սկսել է Չինաստանից «վասալության մեջ ընկնելու» գործընթացը և «կասկածել» իր պատմական դաշնակիցներին։

«2022 թվականին ՆԱՏՕ-ն ծուլորեն արհամարհեց, երբ խոսքը վերաբերում էր անվտանգության երաշխիքներին։ Եվ հիմա ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները քնում են և արթնանում՝ մտածելով Ռուսաստանի մասին»,- գրել է Մեդվեդևը Twitter-ում։

Նրա կարծիքով՝ եթե ինչ-որ մեկը պարտվել է, դա ՆԱՏՕ-ի պարզունակ ուղեգիծն է՝ 21-րդ դարում բացառիկ դերակատարության հավակնությամբ։

  • Կիսվել: