ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու՝ Զելենսկիի հորդորը

ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու՝ Զելենսկիի հորդորը

ՆԱՏՕ-ն մերժել է Ուկրաինայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու ուկրաինական կողմի պահանջը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ից ասել են, որ իրենք մեծացնում են աջակցությունը, սակայն ուղղակի մասնակցությունը կհանգեցնի ավելի լայն, նույնիսկ ավելի դաժան եվրոպական պատերազմի:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք այս հակամարտության կողմ չենք: Մենք, որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, պարտավոր ենք կանխել այս պատերազմի սրումը Ուկրաինայի սահմաններից դուրս, քանի որ դա կլինի էլ ավելի վտանգավոր, ավելի կործանարար՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, դիմելով ՆԱՏՕ-ին, ասել էր. ՛՛Եթե ուժ չունեք երկինքը փակելու, ապա ինձ ինքնաթիռներ տվեք՛՛:

  • Կիսվել: