երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ստոլտենբերգն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը՛՛։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրենք կրկին կոչ են անում ՌԴ-ին առաջ շարժվել երկխոսության ուղիով:

 

  • Կիսվել: