երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի

ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի

ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ զորավարժությունների մասին հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախազգուշացրել է, որ դուրս կգա միջուկային փորձարկումների արգելման համաշխարհային համաձայնագրից։

՛՛ՆԱՏՕ-ի Steadfast Noon զորավարժություններն անցկացվում են ամեն տարի և տևում են մոտ մեկ շաբաթ: Այս տարի դրանք տեղի կունենան Իտալիայում, Խորվաթիայում և Միջերկրական ծովում՛՛,-ասել է Ստոլտենբերգը:

  • Կիսվել: