չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՆԱՏՕ-ն չի արձագանքել, երբ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան. Լինդսի Սնել

ՆԱՏՕ-ն չի արձագանքել, երբ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան. Լինդսի Սնել

Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում անդրադարձել է Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների համագործակցությանը, որին ՆԱՏՕ-ն չի արձագանքել:

Լրագրողը, մասնավորապես, նշել է. ՛՛ՆԱՏՕ-ն ու բարեկամ երկրները չեն արձագանքել, երբ Թուրքիան բաց է պահել Սիրիայի սահմանները ՛՛Իսլամական պետություն՛՛ և ՛՛Ալ Քաիդա՛՛ ահաբեկչական խմբավորումների առջև, անօրինական կերպով ներխուժել ու զավթել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների մեծ մասը, հարձակումներ է իրականացրել Հյուսիսային Իրաքի բնակչության դեմ և սիրիացի վարձկաններ է ուղարկել Լիբիա և Ադրբեջան՛՛:

 

 

  • Կիսվել: