կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի Բրիտանիայի զինված ուժերի 20 000 զինծառայող

ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցի Բրիտանիայի զինված ուժերի 20 000 զինծառայող

Մեծ Բրիտանիայի ավելի քան 20 000 զինծառայողներ այս տարվա առաջին կիսամյակում կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Steadfast Defender 24» («Ամուր պաշտպան 24») զորավարժություններին, որոնք կանցկացվեն Եվրոպայի մի շարք երկրներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր զորավարժություններին կմասնակցեն նաև բրիտանական ռազմանավեր և կործանիչներ։ Բրիտանական բանակի 16 000 զինծառայողներ կտեղակայվեն Արևելյան Եվրոպայում փետրվարից հունիս ամիսներին։ Զորավարժություններին կմասնակցեն նաև ավիակիր հարվածային խումբ և F35B Lightning հարվածային ինքնաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ:

ՆԱՏՕ-ի «Steadfast Defender 24» զորավարժություններին կմասնակցեն դաշինքի 31 երկրները և Շվեդիան։ Այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է իր հիմնադրման 75-ամյակը:

ՆԱՏՕ-ն ավելացրել է մարտունակ զորքերի թիվն այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թ․ փետրվարին ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն անցյալ շաբաթ հայտարարել է, որ Բրիտանիան հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում կավելացնի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը՝ այն հասցնելով 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (3,19 մլրդ դոլարի), ինչը 200 միլիոն ֆունտ ստեռլինգով ավելի է նախորդ երկու տարիներից։

  • Կիսվել: