շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի «վերջի սկիզբն» եկել է, և Ոկրաինան դարձել է նրա գերեզմանափորը. Պետդումայի նախագահ

ՆԱՏՕ-ի «վերջի սկիզբն» եկել է, և Ոկրաինան դարձել է նրա գերեզմանափորը. Պետդումայի նախագահ

Կիևը երեք անգամ ամբողջ աշխարհին ապացուցել է ՆԱՏՕ-ի անկարողությունը, նման կարծիք է հայտնել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ դաշինքի վերջի սկիզբն արդեն եկել է, և Ուկրաինան դարձել է նրա գերեզմանափորը։

Վոլոդինը նշել է, որ ՆԱՏՕ-ի անկարողությունը առաջին անգամ բացահայտվեց, երբ ռումինական կործանիչը Սև ծովի վրա հրթիռով խոցվեց։ Հետո դա ցույց տվեց նաև անօդաչու թռչող սարքը, որը 120 կիլոգրամանոց ռումբով անարգել թռչում էր Ռումինիայի, Հունգարիայի, Խորվաթիայի՝ դաշինքի երեք անդամների տարածքներով և պայթեց Զագրեբում։ ՆԱՏՕ-ի անկարողության երրորդ փաստը, Վոլոդինը կարծում է, Լեհաստանին ուկրաինական հրթիռի հարվածն էր, «որը չկարողացավ հայտնաբերել ոչ մի տանկ» և որը «ոչնչացրեց առաջին հանդիպած տրակտորը»։

«Հասկանալի է, որ սա ՆԱՏՕ-ի վերջի սկիզբն է։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՆԱՏՕ-ի զենքով սնված Կիևի ռեժիմը դարձավ նրա գերեզմանափորը»,- հայտարարել է Վոլոդինը։
 

  • Կիսվել: