շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի ոչ մի երկրի չենք ներքաշելու պատերազմի մեջ. Զելենսկի

ՆԱՏՕ-ի ոչ մի երկրի չենք ներքաշելու պատերազմի մեջ. Զելենսկի

Ուկրաինան չի ծրագրում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի ներքաշել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեջ։ Այս մասին այսօր Կիևում Էստոնիայի նախագահ Ալան Կարիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք ադեկվատ մարդիկ ենք, հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկրի չենք ներքաշելու պատերազմի մեջ: Հետևաբար, մենք հասկանում ենք, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք լինի, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է: Ոչ այն պատճառով, որ չենք ուզում, որովհետև դա անհնար է՛՛:

Միևնույն ժամանակ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանքներ չի փնտրում, այլ անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ մինչ պատերազմի ավարտը։

 

  • Կիսվել: