չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի նախնական գնահատմամբ` Լեհաստանի տարածքը հրթիռակոծվել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգի աշխատանքի հետևանքով

ՆԱՏՕ-ի նախնական գնահատմամբ` Լեհաստանի տարածքը հրթիռակոծվել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգի աշխատանքի հետևանքով

Ուկրաինայի նախագահին զեկուցել են, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռները ուկրաինական չեն։

«Ես վստահում եմ օդուժի հրամանատարության տվյալներին այն մասին, որ Ուկրաինան հրթիռային հարձակում չի իրականացրել: Եթե դա մեր հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքն է, և Լեհաստանի տարածքում ուկրաինական հրթիռների բեկորներ են հայտնաբերվել, ես ապացույցներ եմ պահանջում։ Եթե մարդիկ այդ բեկորներից են մահացել, մենք պետք է ներողություն խնդրենք»,- ընդգծել է Վոլոդիմիր Զելենսկին:

ՆԱՏՕ-ի նախնական գնահատմամբ, սակայն, Լեհաստանի տարածքը հրթիռակոծվել է Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքով: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ուկրաինական կողմը փորձել է որսալ երկրի էներգետիկ օբյեկտները թիրախավորած ռուսական հրթիռները, ինչի հետևանքով ուկրաինական հրթիռներն ընկել են Լեհաստանի տարածքում և 2 քաղաքացու մահվան պատճառ դարձել: Սակայն ոչ մի նշան չկա, որ միջադեպը կանխամտածված է եղել:

Ենս Ստոլտենբերգը, այնուհանդերձ, մեղադրել է ռուսական ուժերին, ընդգծել՝ Լեհաստանի տարածքը չէր հրթիռակոծվի, եթե Ռուսաստանը պատերազմ չսկսեր Ուկրաինայի դեմ:

Ռուսական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Վարշավայի և Ուկրաինայի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու փորձ։

  • Կիսվել: