ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը զգուշացնում է Թուրքիային

ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը զգուշացնում է Թուրքիային

ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավիրդիսն անդրադարձել է Թուրքիայի և Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև շարունակվող լարվածությանը:

 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան շարունակում է սպառնալ երկու սկանդինավյան երկրներին՝ նշելով, որ իր համաձայնությունը չի տա նրանց անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե չկատարվեն իր պահանջները:

 

Ավելի վաղ էլ Էրդողանը առաջ էր քաշել նոր թեզ, ըստ որի, եթե Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, ապա պիտի իր հայտն առանձնացնի Շվեդիայից: Հայտնի է, որ սկանդինավյան երկրները միասին են ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Նախկին հրամանատարը զգուշացրել է, որ, եթե Թուրքիան շարունակի նման պահվածքը, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ընտրության առջև կանգնել. կամ Թուրքիա, կամ Շվեդիա ու Ֆինլանդիա:

Այս համատեքստում, ըստ Ջեյմս Ստավիրդիսի, շատ կարևոր են Թուրքիայում սպասվող ընտրությունների արդյունքները:

  • Կիսվել: