կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է Կիեւին աջակցելու հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է Կիեւին աջակցելու հարցը

Ուկրաինային հասցված հարվածներից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ կշարունակի աջակցել Կիեւին «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։

«Խոսել եմ արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ եւ դատապարտել Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սարսափելի եւ անկանոն հարձակումները: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել խիզախ ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- գրել է Սթոլթենբերգը Twitter-ում:

  • Կիսվել: