ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Թուրքիայում կհանդիպի Էրդողանի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի կենտրոնակայանում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Շվեդիայի համագործակցության կապակցությամբ, տեղեկացնում է Anadolu-ն։
Նա հավելել է, որ շուտով կմեկնի Թուրքիա և կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։



