շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել Է Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել Է Վրաստան

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինան այցով ժամանել է Վրաստան:

Այցի շրջանակներում Կոլոմինան հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Վրաստանի նախագահի վարչակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև կապերի, տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրի և Սև ծովի անվտանգության հարցերը:

  • Կիսվել: