ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայն երկխոսությունն այլևս հնարավոր չէ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայն երկխոսությունն այլևս հնարավոր չէ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լայն երկխոսությունն այլևս հնարավոր չէ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգում Ռուսաստանը կդիտարկվի որպես հավաքական անվտանգության համար մեկ սպառնալիք։

Ստոլտենբերգը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժերի թիվը 40.000-ից կդարձնի 300.000։

Անդրադառնալով Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Դաշինքը խոստանում է մեծացնել աջակցությունն այդ երկրին և այնտեղ ավելի շատ զորավարժություններ անցկացնել։

 

  • Կիսվել: