կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը. Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը. Պուտին

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինայի հակամարտությանն անմիջական մասնակցության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

՛՛Եթե որոշումը կայացվի, դա կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն Ուկրաինայի պատերազմին։ Սա էապես փոխում է հակամարտության բուն էությունը։ Սա կնշանակի, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ՛՛,- ասել է նա։

Նա նաև հավելել է.  ՛՛Կիևն արդեն իսկ հարվածում է ԱԹՍ-ներով և այլ միջոցներով, բայց երբ խոսքը գնում է արևմտյան արտադրության հեռահար ճշգրիտ զենքերի մասին, դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Փորձագետները կհաստատեն՝ ուկրաինական բանակն այդ զենքերով չի կարող հարվածել, դա կարող են անել միայն ՆԱՏՕ-ի զինվորները՛՛:

ՌԴ նախագահը ընդգծել է՝ Ուկրաինան ի վիճակի չէ նման զենքով հարվածել, քանի որ չունի անհրաժեշտ հետախուզական տվյալներ: ՛՛Այդ տվյալները կարող են տալ միայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն՝ իրենց արբանյակներից։  Եթե դա տեղի ունենա, Արևմուտքն անմիջական մասնակցություն կունենա ռազմական գործողություններին՛՛,-ասել է Պուտինը։ 

  • Կիսվել: