հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Ազիզ Մանսուրին

Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Ազիզ Մանսուրին

Նախիջևանում Իրանի նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Ազիզ Մանսուրին։ Այս մասին  հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Այս պաշտոնում նա փոխարինել է Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։

Ըստ հաղորդման՝ «նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ, հայտարարել, որ պատրաստ է համագործակցել Արևելյան Ադրբեջան նահանգի հետ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում»։

  • Կիսվել: