շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մոտ ապագայում էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը «Զանգեզուրի միջանցքով» կուղղվեն դեպի Թուրքիա․ թուրք նախարար

Մոտ ապագայում էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը «Զանգեզուրի միջանցքով» կուղղվեն դեպի Թուրքիա․ թուրք նախարար

Մոտ ապագայում էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը «Զանգեզուրի միջանցքով» կուղղվեն դեպի Թուրքիա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա նշել է, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարվում Վրաստանի միջոցով.

«Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայից էներգետիկ ռեսուրսներն ու լոգիստիկ հոսքերը Ադրբեջանի տարածքով կհասցվեն Թուրքիա, ապա՝ Եվրոպա»,-նշել է թուրք նախարարը:

  • Կիսվել: