չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Մոտ ապագայում Բայդենի ու Պուտինի միջև շփումներ չեն նախատեսվում. Սալիվան

Մոտ ապագայում Բայդենի ու Պուտինի միջև շփումներ չեն նախատեսվում. Սալիվան

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև մոտ ապագայում շփումներ չեն նախատեսվում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել էր, որ Բայդենը մտադիր չէ այս փուլում հեռախոսազրույց խնդրել Պուտինի հետ:

Նա նշել է, որ Վաշինգտոնը կարծում է, որ նման տեսակի շփման կազմակերպման համար պահանջվում է Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացիա:

 

 

  • Կիսվել: