ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների նախատեսված հանդիպումը հետաձգվել է

Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների նախատեսված հանդիպումը հետաձգվել է

Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ հինգշաբթի նախատեսված Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը Մոսկվայում՝ սիրիական կարգավորման վերաբերյալ, տեխնիկական պատճառներով հետաձգվել է։

«Հանդիպումը, որը նախատեսված էր այսօր, հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Հանդիպման նոր ամսաթիվն առայժմ հայտնի չէ»,- տեղեկացրել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ սեփական աղբյուրներին։

Մինչ այդ թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում մարտի 15-16-ին։ Ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ հույս կա, որ փոխնախարարների մակարդակով հանդիպումը կկայանա այս շաբաթ Մոսկվայում։

  • Կիսվել: