հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվայում կկայանա ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մոսկվայում կկայանա ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը պետք է հանդիպեն Մոսկվայում: Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը պլանավորվում է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում», - ասել է նախարարը:

2022 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել  Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների` 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։

Ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների պլանավորված հանդիպումը հարկ է եղել հետաձգել Դամասկոսի դիրքորոշման պատճառով, որը պահանջում է թուրքական ուժերի դուրսբերում Սիրիայի տարածքից՝ նախքան Անկարայի հետ բանակցություններին մասնակցելը։ Anadolu-ի հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ չորս երկրների նախարարները կհանդիպեն մայիսի սկզբին Մոսկվայում։

  • Կիսվել: