կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մոսկվայում ջրհեղեղներ են մոլեգնում. կայծակը կրկին հարվածել է Օստանկինոյի հեռուստաաշտարակին

Մոսկվայում ջրհեղեղներ են մոլեգնում. կայծակը կրկին հարվածել է Օստանկինոյի հեռուստաաշտարակին

Մոսկվայում ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Օստանկինո հեռուստաաշտարակի մոտ գտնվող բնակելի շենքին։ Տեսանյութը հրապարակել է «Москва с огоньком»-ի թելեգրամյան  ալիքը։ Կադրերը հիշեցնում են ապոկալիպտիկ պատկեր՝ կայծակի փայլատակումներ, ջրի անընդհատ հոսքեր և մութ երկինք՝ «Մորդորի» ոճով, գրում է Life.ru-ն։

Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ այսօր Մոսկվայում սպասվում է վատ եղանակ՝ հորդառատ անձրևով, ամպրոպով և խոշոր կարկուտով։

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքացիներն ու հյուրերը պետք է ավելի մեծ զգոնություն ցուցաբերեն։ Խորհուրդ է տրվում խուսափել գովազդային վահանակների և անկայուն կառույցների տակ գտնվելուց, ուշադիր հետևել երեխաներին և չափազանց զգույշ լինել ավտոմեքենա վարելիս։

  • Կիսվել: