երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոսկվայում ինքնասպան է եղել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Եվգենի Կունգուրովը

Մոսկվայում ինքնասպան է եղել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Եվգենի Կունգուրովը

Մոսկվայում ինքնասպան է եղել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Եվգենի Կունգուրովը։

Ոստիկանություն է դիմել նրա կինը, որին նա գրություն է թողել ինքնասպանություն գործելու մասին սպառնալիքներով։ 40-ամյա արտիստի դին հայտնաբերվել է  իր տան պատուհանների տակ, մայրաքաղաքի Պրեսնենսկի շրջանում, տեղեկացրել է Lenta.ru-ն։

 

Հայտնի է, որ Կունգուրովը հոգեկանի եւ ալկոհոլի հետ կապված խնդիրներ ուներ։ Ինչպես պատմել են իրավապահ մարմիններում, նախնական տեղեկատվությամբ՝ արտիստի մարմնի վրա բռնի մահվան հետքեր չկան։ Սակայն Կունգուրովը վերջին ժամանակներս տառապում էր դեպրեսիայով։

Եվգենի Կունգուրովը Ռուսաստանի, Չեչնիայի եւ Ինգուշիայի վաստակավոր արտիստ է։ Կալինինգրադի երաժշտական թատրոնի մշտական մենակատար եւ «Նովայա օպերա» թատրոնի հրավիրյալ մենակատար։ Վարել է «Ռոմանսի ռոմանտիկան» հաղորդումը, ինչպես նաեւ մասնակցել «Ճիշտ-ճիշտ» եւ «Մեծ օպերա» նախագծերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: