չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մոսկվայում հոկեյիստը մահացել է սառույցի վրա

Մոսկվայում հոկեյիստը մահացել է սառույցի վրա

Մոսկվայում 62 տարեկան հասակում մահացել է «Արմատա» սիրողական ակումբի հոկեյիստ Միխայիլ Յանչիշինը։

Խաղացողը, ով մասնակցել է «Դարձիր հոկեյի լեգենդ» (SHL) սիրողական լիգայի «Արմատա» և «Ֆավորիտ» խաղին, մահացել է հենց խաղի ժամանակ։ Հեռարձակման մեջ ներառված կադրերում երևում է, թե ինչպես է Յանչիշինը դանդաղ նստում և իջնում սառույցի վրա, որից հետո հանդիպման մրցավարներից մեկը մոտենում է նրան և սառույցի վրա է կանչում բուժանձնակազմին հոկեյիստներին առաջին օգնություն ցուցաբերելու։

Ինչպես հայտնում է Shot Telegram ալիքը, տղամարդու մահվան նախնական պատճառը սրտի հետ կապված խնդիրներն են։

«Մահվան ստույգ պատճառը մասնագետները կպարզեն»,- ասել է աղբյուրը։

  • Կիսվել: