հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մոսկվայում հայրը 5-ամյա երեխային 12 ժամ մեքենայի մեջ է թողել

Մոսկվայում հայրը 5-ամյա երեխային 12 ժամ մեքենայի մեջ է թողել

Մոսկվայում տղամարդը մենակ է թողել 5-ամյա երեխային մեքենայի մեջ և 12 ժամով հեռացել: Երեխային գտել է ոստիկանությունը՝ 26-ամյա մոր դիմումից հետո:

Կինը պատմել է, որ իր 23-ամյա ամուսինը հեռացել է իր 5-ամյա աղջկա հետ և չի պատասխանել զանգերին: Վերջինիս մեքենան գտել են փողոցներից մեկում: Երեխան պատմել է, որ տղամարդը խոստացել է շուտ վերադառնալ, բայց այդպես էլ չի եկել՝ թողնելով իրեն մեքենայի մեջ:

Հայրը վստահեցրել է, որ չի հիշում, թե ինչու և ուր է գնացել և ինչպես է երեխային մենակ թողել: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները:

  • Կիսվել: