Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել
Մոսկվայում և Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել:
Համաձայն Հիդրոմետկայանի հայտնած տվյալների եղանակը բավականին վտանգավոր է, և հնարավոր է քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ մերկասառույց: Նախազգուշացումը տրվել է հունվարի 12-14-ի համար։
Տեղեկացնենք, որ երեկ վատ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում 36 չվերթ հետաձգվել էր, 5-ը՝ չեղարկվել: