երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Մոսկվայում մեծ թվով չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում մեծ թվով չվերթներ են հետաձգվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 20 չվերթ։

Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Yandex.Schedules ծառայության տվյալներին։

Մասնավորապես, «Դոմոդեդովո» օդանավակայանում 14 չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել։

«Վնուկովոյում» 5 թռիչք հետաձգվել է, 3-ը՝ չեղարկվել։ Միաժամանակ 4 չվերթ հետաձգվել է «Շերեմետևո» օդանավակայանում։

Ինքնաթիռների մեկնման ժամերի զանգվածային փոփոխության պատճառը չի հաղորդվում։

  • Կիսվել: