չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում մոտ 30 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

Երեքշաբթի օրը սկսված վատ եղանակի պատճառով Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Շերեմետևո», «Վնուկովո» և «Դոմոդեդովո», հետաձգվել և չեղարկվել է 28 չվերթ։

Երեքշաբթի Մոսկվայի ժամանակով 11.15-ի տվյալներով՝ դեպի «Վնուկովո» երկու չվերթ հետաձգվել է, չորսը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովոյում» 12 չվերթ է հետաձգվել, «Շերեմետևոյում» վեց չվերթ հետաձգվել է, վեցը՝ չեղարկվել։

Երեքշաբթի ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել էր, որ օդանավակայաններն աշխատում են բնականոն հունով։

  • Կիսվել: