կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մոսկվայի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը ոչ մի դեպքում չի իրականացվի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը ոչ մի դեպքում չի իրականացվի. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի կողմից միջուկային կոճակը սեղմելու սցենարը ոչ մի դեպքում չի իրականացվի: Այս մասին կոլումբիական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ այս ապոկալիպտիկ սցենարը չի իրականացվի ոչ մի պատրվակով եւ ոչ մի դեպքում։ Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։

Զախարովան, մասնավորապես, ասել է. ՛՛Կարծում եմ՝ մեզ ուրիշի հետ եք շփոթում։ Ինչ վերաբերում է միջուկային զենքի կիրառմանը, մենք արդեն մի քանի անգամ հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Միգուցե դուք մեզ շփոթում եք ԱՄՆ-ի հետ, բայց Ռուսաստանի Դաշնությունը երբեք այդ մասին չի խոսել՛՛:

  • Կիսվել: