ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվայի դատարանը 15 մլն ռուբլով տուգանել է Google-ին

Մոսկվայի դատարանը 15 մլն ռուբլով տուգանել է Google-ին

Մոսկվայի դատարանը 15 միլիոն ռուբլով տուգանել է ամերիկյան Google–ին, քանի որ կորպորացիան կրկին հրաժարվել է տեղայնացնել ռուսաստանցիների անձնական տվյալները։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը Google-ին մեղավոր է ճանաչել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.11-րդ հոդվածի 9-րդ մասով (օպերատորի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնական տվյալների գրանցման, համակարգման, կուտակման, պահպանման կամ վերականգնման ապահովման պարտականությունը կրկին չկատարելը)»,– ասվում է հաղորդագրությունում։
 

  • Կիսվել: