ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մոսկվան ու Թեհրանը նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Մոսկվան ու Թեհրանը նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, քանի որ երկու երկրները համակարծիք են տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման մոտեցումներում: Այս մասին, ինչպես գրում է mehrnews.com-ը, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները նոր մակարդակի են հասնում», - ասել է Ջալալին Մոսկվայում կայացած ակադեմիական միջոցառման ժամանակ:

Երկու երկրները «մտնում են սերտ համագործակցության ոլորտ» և «նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման հարցում»,- ասել է դիվանագետը։

  • Կիսվել: