հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվան «շատ կոշտ» կպատասխանի Վարշավայում ՌԴ դեսպանատանը կից դպրոցի գրավմանը. Զախարովա

Մոսկվան «շատ կոշտ» կպատասխանի Վարշավայում ՌԴ դեսպանատանը կից դպրոցի գրավմանը. Զախարովա

Մոսկվան շատ կոշտ կպատասխանի Վարշավայում լեհական իշխանությունների կողմից Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի գրավմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
 
«Պաշտոնական Վարշավան ի պատասխան համապատասխան գործողություններ կստանա։ Ինչպես հասկանում եք, դրանք կընդունվեն և կմշակվեն միջգերատեսչական ձևաչափով։ Հիմա այդ աշխատանքը սկսվել է, բայց դա իրենց ընտրությունն է, մենք պատասխանելու ենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի պատասխանը կոշտ կլինի, Զախարովան ընդգծել է` շատ:
 
Շաբաթ օրը Վարշավայում տեղի իշխանություններն ու ոստիկանությունը ներխուժել են Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոց`կոտրելով դուռը։ Դպրոցի աշխատակիցներին հայտնել են, որ մինչև երեկոյան ժամը 6-ը պետք է լքեն շենքը։
 
«Վարշավայի նման լկտի քայլը առանց մեր կոշտ արձագանքի ու Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար առանց հետևանքների չի մնա»- հայտարարել է Զախարովան:

  • Կիսվել: