երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահի, Մարկ Ցուկերբերգի և այլ հայտնի ամերիկացիների նկատմամբ

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահի, Մարկ Ցուկերբերգի և այլ հայտնի ամերիկացիների նկատմամբ

Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքների անդամների, գործարար շրջանակների, գիտական աշխարհի և մամուլի բնագավառի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը ցուցակ է հրապարակել, համաձայն որի՝ պատժամիջոցներ են սահմանվել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի, ՛՛Ֆեյսբուք՛՛ ընկերության հիմնադիր ու սեփականատեր Մարկ Ցուկերբերգի և մի խումբ այլ անվանի ամերիկացիների նկատմամբ: Նշվում է, որ ցանկը շուտով կընդլայնվի:

՛՛Ի պատասխան հետզհետե ընդարձակվող հակառուսական պատժամիջոցների, Ռուսաստանը Միացյալ Նահանգների 29 քաղաքացիների արգելում է այցելել Ռուսաստանի Դաշնության տարածք: Ցուցակում ռուսատյացության քաղաքականությանը նպաստող մարդիկ են՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: