կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ

Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններին՝ կործանիչների մատակարարման վերաբերյալ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ սեփական արտադրության ռազմական ինքնաթիռների և կործանիչների վաճառքի հարցով:

Այդ մասին ռուսական Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությանում (ФСВТС)՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա որևէ առաջնըթաց Թուրքիայի հետ բանակցություններում SU-35 և SU-57 ռազմական ինքնաթիռների վաճառքի առումով, փոխանցում է ermenihaber.am-ը:

ФСВТС-ից հայտնել են, որ ռազմական ցուցահանդեսների ժամանակ թուրք մասնագետներն արդեն հասցրել են ծանոթանալ վերոնշյալ SU-35-ի հետ։

«Նրանք հավանել են կործանիչը, եթե նման հայտ ստացվի թուրքական կողմից, ապա մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»։

 

  • Կիսվել: