չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

​Հայ մասնագետն «Ուրարտուն» գլխավորել էր 2025 թվականի ամռանը։ Արզումանյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում տոնել է 21 հաղթանակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին անցած ճանապարհի, նվիրումի և կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ։

​Ակումբի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: